<<Կ.Ս.Վ. Շին>> ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին Սարգիս Վաչագանի Կասեմյանի (1956 - 2021թ.) կողմից: Կազմակերպության հիմքում դրված են որոլտի բարձրորակ մասնագետների փորձն ու գիտելիքները, ովքեր ջանք չեն խնայել կազմակերպության կողմից կյանքի կոչված ծրագրերի շրջանակներում, բարձր որակ ապահովելու ուղղությամբ: Ընկերությունն իր գործունեության 20 տարիների ընթացքում ՀՀ տարբեր բնակավայրերում կատարել է, թե պետական, ինչպիսիք են ՀՀ ՊՆ, ՀՀ ԱԱԾ և այլ նախարարությունների, ինչպես ել տեղական ինքնակառավարման մարմինների, Պետական ոչ առևտրային կազմակերպությունների, Հարավկովկասյան երկաթուցիների ու ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ԱՄՆ ՄԶԳ (USAID), Ռազմավարական զարգացման գործակալության, ինչպես նաև մի շարք մասնավոր կազմակերպությունների ու անհատների պատվերներ:


Կազմակերպության հիմնադիրն ու ներգրավված մասնագետները իրենց ավանդն են ներդրել 1988թ. երկրաշարժից տուժած բնակավայրերի ու ենթակառուցվածքների վերականքման, բնակելի շենքերի, դպրոցների, մանկապարտեզների, հասարակական ու համայնքային նշանակության շինությունների կառուցման, վերակառուցման ու նորոգման աշխատանքներում
Մենք նպատակ ունենք ապահովել մեր հաճախորդներին բարձրորակ և արդյունավետ ծառայություններով՝ ապահովելով նրանց գոհունակությունն ու կայուն համագործակցությունը։

Կապվեք մեզ հետ այսօր և սկսենք միասին իրականացնել ձեր նպատակները։
Կապվել Մեզ Հետ